‹ contents Selected Fables of Vardan show the page scan
Armenian typeface
Size
Ink
Background
A facing-page edition. Read the French of fable XVI, Le renard et le loup. Tap any Armenian word for its dictionary entry.
TEXT
Ցուցանէ առակս, թէ զոր փորձեալ ես՝ որ չէ բարքն անարատ, այլ նենգաւոր և չար է . թէպէտ և կեղծաւորի բարի գործել, բայց դու մի Հաւատար նմա . զի ոչ կարէ թողուլ զսովորական բարս։
HEAD
Ժ.Օ. ԱՂՈՒԷՍՆ ԵՒ ԳԱՅԼՆ ։
TEXT
Աղուէսն խաբեաց զգայլն, և ետ նմա թուղթ տանել ՚ի գեղին տանուտէրքն, և բերել կերակուր ։ Եւ իբրև գնաց գայլն ՚ի գիւղն՝ թափեցան ՚ի վերայ նորա շունքն, և խածա_ տեալ վիրաւորեցին զնա ։ Եւ իբրև եկն ո_ ղորմելի կենօք , ասէ աղուէսն . ընդէ՞ր ոչ ցուցեր զթուղթն ։ ասէ, այո՛ ցուցի ՝ բայց Հազար շուն կայր որ ոչ գիտէր զգիրն ; Ցուցանէ առակս, թէ մի՛ վիճեր, և մի՛ ան_ կանիր ՚ի մէջ վիճողաց՝ և բազում՝ տգիտաց և աներկեղաց • այլ իմաստութեամբ փախիր ՚ի նոցանէ ։
page scan
← previous page 38 of 102 · 37% next →